A
A
Վարչապետը «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնում է Գյումրի (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 5-ին աշխատանքային այցով Գյումրի է մեկնում: Նա «Սասունցի Դավիթ» կայարանում մասնակցում է Երեւան–Գյումրի արագընթաց գնացքի բացմանը, որով էլ և կմեկնի Գյումրի: Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի նպատակը տուրիզմի խթանման նպատակով ենթակառուցվածքներն ուսումնասիրելն է: Նա այցելելու է «Շիրակ» օդանավակայան, Գյումրու քաղաքային ավտոկայան, ավտոկայանին հարակից տնակային թաղամաս, լինելու է նաեւ «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում: