Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազ Օզբիլիսը հեռացել է «Վիլեմ II»-ից

Սպորտ
sport-ozbilis

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ «Վիլեմ II»-ը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այդ մասին հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը: Նման որոշման պատճառ է հանդիսացել Հոլանդիայի առաջնության 26-րդ տուրի «Վիլլեմ II» - «Ֆորտունա» խաղին տեղի ունեցած միջադեպը, երբ Օզբիլիսը հանդիպման վերջում հրաժարվել էր փոխարինման մտնել: Այդ դեպքից հետո ակումբի ղեկավարությունը առանձնազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ, որից հետո կողմերն որոշվել են դադարեցնել համագործակցությունը: Հավելենք, որ Արաս Օզբիլիսը վարձավճարով էր հանդես գալիս «Վիլեմ II»-ում: Նա դեռեւս թուրքական «Բեշիկթաշի» ֆուտբոլիստն է: Ընթացիկ մրցաշրջանում նա հոլանդական թիմում անցկացրել է 17 խաղ եւ դարձել 2 գոլի հեղինակ: