Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արի պարի Քոչարի»

Մշակույթ

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականացվել է 2018 թ. մայիսին, մեծ հնչեղություն է ունեցել ու հազարավոր մասնակիցներ Հայաստանում և հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում: Քոչարի պարը 2017 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և կարևորվում է պարի պահպանության և տարածման հետ հետ կապված միջոցառումների իրականացումը: Այս տարի  որպես մասնակցության առաջնային պար ընտրվել է Կարնո Քոչարին։