A
A
Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց
Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ: Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավ¬ա¬րությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին»,- ասված է որոշման մեջ: