Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիեգո Մարադոնան զայրացրել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիային (տեսանյութ)

Սպորտ
a1maradona

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն գործ է բացել աշխարհահռչակ Դիեգո Մարադոնայի դեմ, որը ներկայումս գլխավորում է տեղի «Դորադոս դե Սինալոա» թիմը: Ինչպես հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, արգենտինացի մասնագետը մեղադրվում է էթիկայի կանոնները խախտելու մեջ: Պարզվում է, որ մարտի 31-ին կայացած առաջնության խաղից հետո Դիեգո Մարադոնան մամուլի ասուլիսում իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, բացի այդ անհարգալից մեկնաբանություններ է կատարել Միացյալ Նահանգների ղեկավարության հասցեին: CNN-ի փոխանցմամբ, նա թիմի տոնած հաղթանակը նվիրել է Մադուրոյին եւ Վենեսուելայում «տառապողներին»: Նշենք, որ հունվարի 21-ից սկսած Վենեսուելայում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:   KMQ3i4cE8io