Մեզ համար դրական է, որ Թուրքիայում քրդերը հաղթանակ տարան. թրքագետ (տեսանյութ)
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը բացառապես պայմանավորված էր Թուրքիայի տնտեսության ձախողմամբ: Վերջին մեկ տարում Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրել՝ ազգային դրամը արժեզրկվել է և եղել են դեպքեր, երբ ամիսներ շարունակ չեն վճարվել պետական աշխատողների աշխատավարձերը. նշում է թուրք քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, մարտի 31-ին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում նահանգային նշանակություն ունեցող քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց Թուրքիայի «Կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչը : «Մեզ համար դրական է, որ Հայաստանին արևելյան նահանգներում քրդերը հաղթանակ տարան: Քանի որ տարիներ առաջ, երբ քաղաքապետի և նահանգապետի պաշտոնանկությունից հետո, երբ Էրդողանը քրդերին հանեց և նշանակեց իր մարդկանց Վանում և Կարսում ազգայնականների ձեռքով վերացան բոլոր հայատառ ցուցանակները, և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը և տարածքները: Ադրբեջանը առաջադրելով իր նախընտրած թեկնածուին փորձում էր Հայաստանի արևելյան հատվածը վերցներ շրջափակման մեջ, այս առումով կարող ենք ասել, որ մենք հոգեբանական հաղթանակ տարանք»: