Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել Վահան Շիրխանյանի նամակի հետաքննությամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Vigen-Hakobyan-nkar

«Քաղաքական, վերլուծական շրջանակներում ուժեղանում է տենդենցը, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռք չեն տալիս: Մադրիդյան սկզբունքները չեն բերում խաղաղության, այլ բերում են պատերազմի ՝ապրիլյան պատերազմը դրա վկայությունն է»,- կարծում է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյան Անդրադառնալով Վահան Շիրխանյանի Ռոբերտ Քոչարյանի բաց նամակին՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ նամակը ոչ պրոֆեսիոնալ ձևով է արվել, որովհետև հիմնական թիրախներից մեկը դառնում է Վազգեն Սարգսյանը, ում մասին Շիրխանյանը խոսում է  որպես ընկեր: «Եթե կեղծիք է եղել, իսկ որ կեղծիք է եղել,  ես համոզված եմ, ո՞վ է արել այդ կեղծիքը: Քոչարյանի նախընտրական շտաբում քարոզչության համար պատասխանատուն է եղել Վահան Շիրխանյանը, պարզ է, որ պրոցեսի տեր տիրակալը Վազգեն Սարգսյանն է եղել:  Շիրխանյանը ֆիգուր է,որի անունը միշտ կապված է լինում ինչ- որ ինտրիգների հետ՝ սկսած 90ականներից»,-ասաց նա։ Վերլուծաբանը  համարում, որ ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել նամակի հետաքննությամբ: Սակայն պետք է հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է գործը շարունակել՝ հոկտեմբերի 27-ի, թե 1998 թվականի ընտրությունների մասով: Շատ հնարավոր է, որ այդ նամակը հոկտեմբերի 27-ի բացահայտման համար հիմք լինել,-և ավելացնում.«Բայց անձամբ ես չեմ հավատում, որ Շիրխանյանը կարող է մտներ Քոչարյանի սենյակ և ասել այն բառերը,  ինչի մասին նամակում գրում է»: