Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պատերազմից չենք վախենում. Արկադի Տեր-Թադևոսյան

Քաղաքականություն
466008f25f8cf66b04492a529632c248

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ողջունում է նոր իշխանության այն հայտարարությունը, որ Արցախի Հանրապետությունը պիտի վերադառնա բանակցային սեղան, բայց վստահ է՝ ձևաչափը չի փոխվելու:  «Հա շատ լավ խոսքեր են, լավ բաներ են ասվում: Մեր առաջին սխալն է, որը դժվար մենք ուղղենք:  Ձևաչափը արդեն ստեղծվել է, միջազգային դիտորդներն արդեն համաձայնել են՝ Հայաստանն ու Ադրբեջանն են, 3-րդ կողմին թույլ չեն տա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Տեր-Թադևոսյանը: Դիտարկմանը, թե ՞ հնարավոր է համարում, որ պատերազմ լինի, Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտեց. «Ո՞վ է պատերազմ հայտարարում, Հայաստա՞նն ու Արդբեջա՞նը, ընդհանրապես այդպիսի բան լինո՞ւմ է, մի խումբ պետություն մի խումբ պետության հետ»:  Անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը՝  Արկադի Տեր-Թադևոսյանը հետևություններ չարեց: «Մենք ունենք այն, ինչ որ ուզում ենք, մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում: Մենք պատերազմից չենք վախենում, պատերազմն այն է, որ մարդիկ կորուստներ են ունենում, որին ոչ իրենց ժողովուրդը համաձայն կլինի, ոչ էլ մենք ենք համաձայն»,-ասաց նա։ Հայ-ռուսական հարաբերություններում թուլացում է նկատում Արկադի Տեր-Թադևոսյանը: Այն հայտարարությունները, ըստ նրա,  թե հայ-ռուսական հարաբերությունները  փայլուն են, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում: «Մենք ունենք կուսակցություններ, շարժումներ, որոնք պարզ ասում են՝մենք Ռուսաստանի դեմ ենք, այդպիսի բան չի եղել Հայաստանում, բայց մենք ասում ենք՝ չէ, ամեն ինչ լավ է»,-ասաց նա։ Փոխարենը ուժեղանում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. «Ոնց որ թե Ադրբեջանն ու Ռուսաստանը ավելի մոտիկանում են,  նավթի ճամփա են սարքում: Այնտեղ, որտեղ  գումարի հոտ կա, ՝ մոտեցնում է: Մենք այդպիսի հնարավորություններ չունենք», -հավելեց նա ։