Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահության փոխնախարարն ինքնուրույն նման պատասխանատվության տակ չէր կարող մտնել. Գ. Գրիգորյան (տեսանյութ)

Հասարակություն
Բժիշկ

 Առողջապահության թե՛ նախարարի տեղակալին, թե՛ նախարարին անձամբ ճանաչում եմ և շատ վշտացած եմ, որ հենց նախարարի տեղակալին ձերբակալեցին, որովհետև նա բավականին խելացի և պատրաստված կադր էր. «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց «Հայաստանի առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ, ուրոլոգ, անդրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, բժշկի խոսքով, բնավորությամբ կոմֆորմիստ էր և ինքնուրույն նման պատասխանատվության տակ չէր կարող «մտնել»։ «Ինձ թվում է, որ դա ինչ-որ համապատասխան «թույլտվություն» եղել է, որ այդ գործունեությունն իրականանա, սակայն դա ոչ մեղադրանք է, ոչ պիտակավորում։ Դրան իրավական գնահատական կտա համապատասխան իրավական կառույցը»,- ընդգծեց նա։  «Բավականին լուրջ հարված է սա թե՛ նախարարության վարկանիշին, թե՛ նախարարի վարկանիշին, թե՛ փոխնախարարի՛։ Այսինքն՝ մարդիկ տեսնում են՝ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»,- եզրափակեց նա։   Մանրամասները տեսանյութում