Արգենտինայի իշխանությունը արտաքսել է Պակիստանի մինի ֆուտբոլի հավաքականին
Արգենտինայի իշխանությունները Պակիստանի մինի ֆուտբոլի հավաքականին թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Այդ մասին հայտնել է Արգենտինայի մինի ֆուտբոլի ֆեդերացիան: «Թիմի 7 անդամները ձերբակալվել էին Դուբայում, իսկ մնացածն անմիջապես արտաքսվել են Էսեյսի օդանավակայան հասնելուց հետո: Պատճառն այն է, որ արտաքին գործերի նախարարությունն անվտանգության նկատառումներով մուտքի վիզա չի տրամադրել պակիստանցի մարզիկներին», - նշված է պաշտոնական հայտարարության մեջ: Հավելենք, որ Արգենինայում այս օրերին ընթանում է մինի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 15 երկրների հավաքականներ: Պակիստանի հավաքականը քանի որ մեկնարկից երկու օր առաջ է դուրս մնացել մրցաշարից, ուստի հնարավորություն չի եղել նրան փոխարինել մեկ այլ հավաքականով: Հարկ է նշել, որ մինչ այդ մասնակցությունից հրաժարվել է նաեւ Կանադայի հավաքականը, սակայն վերջինիս անմիջապես փոխարինել է ԱՄՆ-ի մինի ֆուտբոլի ընտրանին: