Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կվերսկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը

Սպորտ
a1gavat

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի 2018-19թթ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Մրցաշարի նորեկ «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կընդունի «Ալաշկերտին»: Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն երեք անգամ հանդիպել են առաջնությունում: Երկու դեպքում հաղթել են նոր արարատցիները, իսկ մեկում՝ ալաշկերտցիները: Վերջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 1:0 հաշվով: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են տանտերերին. 2,30 գործակից՝ հյուրերի 2,90-ի դիմաց: Օրվա երկրորդ խաղում Երեւանի «Բանանցն» իր հարկի տակ կհանդիպի մրցաշարի մյուս նորեկ Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի հետ: Կողմերն արդեն երեք անգամ պարզել են հարաբերություններն այս մրցաշրջանում: Անցած տարի թիմերը տարել են մեկական հաղթանակ, իսկ այս տարի ոչ-ոքի են խաղացել՝ 0:0: Բուքմեյքերներն դարձյալ ավելի շատ հավատում են դաշտի տերերի հաղթանակին՝ 2,25 գործակից ընդդեմ 3,00-ի: Խաղերը կսկսեն ժամը 14:00-ին: