Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Պաշտոնական
Arayik-harutyunyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի  պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում  հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Այցի շրջանակում ԿԳ նախարարը  կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության  միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին: ՀՀ ԿԳՆ