Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտածել, որ Սորոսի որևէ ասածը ԲՀՀ-ինն է, այդպես չէ». Լարիսա Մինասյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Լարիսա-Մինասյան

Առաքելությունը մնացել է նույնը. պաշտպանել մարդու իրավունքները, աջակցել ժողովրդավարությանը, բազմակարծ ժողովրդավարությանը և զորակցել հասարակությանը հաշվետու կառավարություն ապահովելու համար - ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Լարիսա Մինասյանի համար անհայտ է, թե որտեղից է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի ինֆորմացիան, ըստ որի՝  Բաց հասարակության հիմնադրամների  հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսը ֆինանսավորել է տարբեր պետություններում տեղի ունեցած իշխանափոխությունները, հեղափոխությունները, մասնավորապես Արաբական գարունը՝ Հյուսիսային Աֆրիկայում և Միջին Արևելքում, Մայդանը՝ Ուկրաինայում, Թավշյա հեղափոխությունը՝ Հայաստանում։ «Բաց հասարակություններին մենք սատարում ենք ամբողջ աշխարհում, Հայաստանում՝ ներառյալ, Ուկրաինայում, Վրաստանում, ԱՄՆ-ում։ «Բաց հասարակությունները» մեր անվանումն է, մեր միսիան է»,- ընդգծում է նա։ Դավոսի համաժողովում ԲՀՀ-ի հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսը Չինաստանի նախագահ Սի Ցզիպինին հայատարարել էր ԲՀՀ-ի գլխավոր թշնամի։ Այն հարցին, թե Չինաստանը համարվո՞ւմ է ԲՀՀ-ի թշնամի, Մինասյանն ասաց, որ իրենք որևէ պետության թշնամի չեն համարում, իսկ Սորոսին չի կարելի ամբողջությամբ նույնացնել ԲՀՀ-ի հետ, և որպես անհատ նա կարող է իր կարծիքն հայտնել։ «Ամեն երկիր ունի իր հիմնադիրների խորհուրդը։ Այդ երկրում այդ խորհուրդն է որոշում կայացնող մարմինը, իսկ Սորոսը մեր ընդհանուր հիմնադիրների խորհրդի նախագահն է։ Բայց մտածել, որ Սորոսի որևէ ասածը «ԲՀՀ»-ինն է, իհարկե, այդպես չէ»,- ընդգծում է նա։   Մանրամասները՝ տեսանյութում