Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորեղ մրցակիցների հետ խաղալու համար դա քիչ է. գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-hajastan-19

Միջազգային խաղերում տեմպին եւ ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում,-ասում է   Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը եվրոպական առաջնությունից առաջ։ Ըստ նրա՝  խաղից խաղ թիմը զարգանում է.  «Հավաքականը խաղային ձեռագիր է ձեւավորել: Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք: Թե՛ դիրքային, թե՛ արագ գրոհների ժամանակ թիմը հավատարիմ է մնում յուրացված խաղաոճին: Բայց զորեղ մրցակիցների հետ խաղալու համար սա քիչ է, պետք է անընդհատ զարգացնենք թիմային պաշտպանությունը»: ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արթուր Ոսկանյանն ասել է, որ մրցաշարի ֆավորիտ կլինի  այն թիմը, որը սկզբից մինչեւ վերջ կպահպանի խաղային կարգապահությունը եւ թիմային խաղի մոտեցումները, կունենա հաղթելու ամենամեծ ցանկությունը. « Բոլոր թիմերն էլ լավ ֆուտբոլիստներ ունեն եւ իրար արժանի մրցակիցներ են»: Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի, Իռլանդիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի այդ տարիքային հավաքականները: