Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիայում ֆուտբոլիստները հրաժարվում են մարզվել

Սպորտ
sport-bolton-2.04.

Անգլիական «Բոլթոնի» ֆուտբոլիստները արդեն երկու օր է հրաժարվում են մարզումներից: Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, թիմի խաղացողներն ու սպասարկող անձնակազմը բոյկոտում են մարզումներն աշխատավարձերն ուշացնելու համար: Ինչպես նշում է աղբյուրը, փոտրվար ամսվա աշխատավարձը ֆուտբոլիստները ստացել են մարտի կեսերին: Ակումբի ղեկավարները հայտարարել են, որ «Բոլթոնը» շուտով նոր սեփականատեր է ունենալու, որը պատրաստ է փակել բոլոր պարտքերը, որն այժմ կազմում է 1,2 մլն ֆունտ սթեռլինգ: Անգլիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան մարտի 20-ին երկու շաբաթ ժամանակ է տվել ակումբին՝ պարտքերը փակելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա այն կանցնի ադմինիստրատիվ ղեկավարության տակ: Նշենք, որ «Բոլթոնը» հանդես է գալիս Անգլիայի Չեմպիոնշիփում, որն իր կարգով երկրորդն է երկրում: Բոլթոնցիները 39 տուրից հետո զբաղեցնում են նախավերջին տեղը եւ մոտ են առաջնությունից դուրս մնալուն: