Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Սպորտ
a1fide-204

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կրկին վերադարձել է շախմատի համաշխարհային դասակարգման առաջին տասնյակ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը, որում Լեւոն Արոնյանը 2763 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա առաջադիմել է երկու տեղով: Դասակրգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ունի 2845 վարկանիշային միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաեւ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ-Վաշիեր Լագրավը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Աշխարհի 100 լավագույն շախմատիստներ շարքում Հայաստանից ընդգրկվել են նաեւ Գաբրիել Սարգսյանը (49-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (92-րդ տեղ): Շախմատի դասակարգման ունիվերսալ աղյուսակում Լեւոն Արոնյանը 2778 միավորով զբաղեցնում 7-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը 42-րդն է այդ աղյուսակում, Տիգրան Լ.Պետրոսյանը՝ 99-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 100-րդը: Այստեղ առաջատարը կրկին Մագնուս Կառլսենն է՝ 2858 միավոր: