Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպարապետը «չի լինի» զինվորական

Հասարակություն

Սեպտեմբերի  21-ին  Արարատ  քաղաքի  կենտրոնում' համանուն հրապարակում  տեղի  կունենա  Սպարապետ Վազգեն  Սարգսյանի բրոնզաձույլ  արձանի  բացումը:

Քանդակագործ Արայիկ  Ալեքյանը  արձանի վրա աշխատում է փետրվարից:

 Արձանն առայժմ ձուլարանում է: Քանդակագործը Վազգեն  Սարգսյանին  չի ներկայացնելու զինվորական հագուստով: Ըստ Արարատ  քաղաքի  քաղաքապետի  օգնական  Կարեն  Մկրտչյանի' այդ Վազգեն  Սարգսյանի  մոր 'տիկին  Գրետայի եւ  եղբոր' Արմեն  Սարգսյանի  ցանկությունն  է:

 3մ  70  սմ  բարձրությամբ  արձանի  վրա  ներդրվել  է  18  միլիոն  դրամ: 12 միլիոն  դրամը  տրամադրել  է  Արարատ  քաղաքաքապետարանը, իսկ մնացած մասը' Արարատի  մարզի  համայնքները, ընդորում' ամենաշատը       տրամադրել  է  Վազգեն  Սարգսյանի  հայրենի' Արարատ  գյուղի  գյուղապետարանը' 1միլիոն   դրամ:

«Մենք  ուզում  էինք,որ  արձանը  քարից  լիներ,բայց  քանի  որ  Արարատը  փոշոտ  քաղաք  է,քարը այստեղ  երկար  չէր  դիմանա»-, մեզ  հետ  զրույցում  ասաց Կարեն  Մկրտչյանը: