Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՀԱՐ-ի հերթական հաղթանակը

Մշակույթ

Դամասկոսի օպերայի թատրոնում ԳՈՀԱՐ երաժշտախմբի կատարումները հաջողությամբ են պսակվել:

Տոմսերը նախապես վաճառվել են, իսկ երաժշտախմբին հանդիսատեսները դիմավորել են բուռն ծափահարություններով: Միջոցառմանը ներկա է եղել նաև Սիրիայի փոխնախագահը:

ԳՈՀԱՐ-ը հանդիսատեսներին խանդավառել է նաե Հալեպի Ցիտադելում` պատմական բերդի ամֆիթատրոնում կայացած երեք համերգներով, որոնք տեղի են ունեցել հուլիսի 15-ին, 16-ին և 17-ին: Խմբի երկրպագուները հմայված էին հնագույն քաղաքի ավերակներից և հնչող հայկական երաժշտությամբ:

Այս համերգներով ԳՈՀԱՐ-ը նաև իր շնորհակալությունն է հայտնել Սիրիային, որ ապաստան է տվել նախորդ դարասկզբին Կիլիկիայից գաղթած հայերին, ովքեր նաև իրենց երկրորդ հայրենիքում են կենդանի պահել հայկական երգը, այբուբենն ու դրոշը:

Հիշեցնենք, որ ԳՈՀԱՐ-ը հիմնադրվել է լիբանանահայ Գոհար Խաչատուրյանի բարեգործությամբ: