Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց փառատոն Երեւանում

Մշակույթ

Հուլիսի 30-ին Երեւանում կմեկնարկի «Բաց երաժշտություն փառատոն 2009»-ը և կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

   Փառատոնը բաղկացած է հայկական, դասական և համաշխարհային երաժշտությանը նվիրված 23 առանձին համերգներից, որոնց ընթացքում ելույթ կունենան ոչ միայն հայ երաժշտության ամենավառ ներկայացուցիչները, այլև մեր ժամանակների համաշխարհային հռչակ վայելող արտասահմանյան երաժիշտներ, խմբեր ու  կատարողներ:

Փառատոնը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում: