«Եվրատեսիլի» մեկնարկին՝ 1 օր
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը երեկոյան կմեկնարկի «Եվրատեսիլ 2009»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանները իրենց «Ջան, Ջան» երգով հանդես կգան 6-րդը' Շվեդիայի ներկայացուցչից հետո: ՀՀ-ի հետ նույն ենթախմբում ընդգրկված է Թուրքիան, որը հանդես կգա 9-րդ հորիզոնականում: Արշակյան քույրերը, լավագույն տասնյակում հայտնվելու դեպքում, կմասնակցեն եզրափակիչին:
Հիշեցնենք, որ երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերինը՝ Վարդան Զադոյանը:
Ընդհանուր առմամբ' կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու են 37 երկրներ, որոնք բաժանված են 2 ենթախմբերի: Յուրաքանչյուր ենթախմբից 10 մասնակից ձեռք կբերի մայիսի 16-ին կայանալիք եզրափակիչում հանդես գալու իրավունք::
Եզրափակիչում էլ ընտրված 20 երկրներին միանալու են Ռուսաստանը, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Կիսաեզրափակիչի հաղորդավարներն են լինելու Անդրեյ Մալախովը եւ թոփ մոդել Նատալյա Վոդյանովան:
Իսկ մայիսի 16-ին «Եվրատեսիլ 2009» եզրափակիչ մրցութային համերգի հաղորդավարներն են լինելու Իվան Ուրգանտը եւ երգչուհի Ալսուն:
Ի դեպ, նախորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայի օդանավակայանները ընդունել են ավելի քան 626 հյուր եւ մասնակից։