Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ֆիլմեր' Կաննի կինոշուկայում

Մշակույթ

«Այն, ինչ կինոյի լեզվով է ասվում,դժվար թե քաղաքական գործիչները կարողանան մեկ տարում  տեղ հասցնել»:

    Այս տարի Կաննի Կինոշուկային առաջին անգամ պետական մակարդակով կմասնակցի նաև Հայաստանը:

Կաննի կինոփառատոնը այս տարի կանցկացվի 62-րդ անգամ մայիսի 13-24-ը,իսկ մայիսի 13-22-ը կլինի Կինոշուկան: Հայաստանից մայիսի 12-ին այնտեղ կմեկնի ՀՀ մշակույթի  փոխնախարար Դավիթ Մուրադյանը, կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գևորգյանը,«Ոսկե Ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը և ռեժիսոր Մարտուն Հարությունյանը:

  Մշակույթի նախարարության աջակցությամբ' կինոկենտրոնը Կաննի շուկայում կներկայացնի 2006-ից մինչև հիմա ստեղծված մոտ 2 տասնյակ հայկական ֆիլմեր,այդ թվում Վիգեն Չալդրանյանի«Քրմուհի», Հրանտ Խաչատրյանի «Սահման»,Հարություն Գալստյանի «Խճճված զուգահեռներ» և այլ աշխատանքներ:

  Այս տարի Կաննի Կինոշուկան հյուրընկալելու է շուրջ 4000 ընկերություններ ներկայացնող 10500 մասնակիցների, որոնց կինոշուկան հնարավորություն կընձեռնի ունենալ տաղավար ցուցահանդեսային տարածքում, անցկացնել հանդիպումներ,իրականացնել ցուցադրություններ և վաճառել իրենց ֆիլմերը:

Ի դեպ, Կաննի փառատոնի ոչ մրցութային ծրագրում այս տարի կցուցադրվի ռեժիսոր Մարտուն Հարությունյանի «Հանգրվան» ֆիլմը:

«Դեռ տարին չի կիսվել,բայց արդեն շատ մրցանակներ ունենք:Բայց դեռ կան պլանավորված ֆիլմեր,որոնք պետք է մասնակցեն Մոսկվայի,Սանկտ-Պետերբուրգի,Վենետիկի կինոփառատոներին»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

 «Այն, ինչ կինոյի լեզվով է ասվում,դժվար թե քաղաքական գործիչները կարողանան մեկ տարում  «տեղ հասցնել»:Ճիշտ է,մեծ ակնկալիքներ չկան Ֆիլմերի վաճառքի հետ կապված,քանի որ մեզ համար այս տարի կարևոր է մասնակցությունը և ուշադրության արժանանալը»,-ասաց Գեւորգ Գևորգյանը: