Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կդիտի պրեմիերա

Մշակույթ

Հայաստանի Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի ՙՍպարտակ՚ բալետի պրեմիերան:
 Այդ նպատակով Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով մայիսի 5-ին Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան:
ՙՍպարտակ՚ բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: