Սկզբում պատանիները, ապա' մեծահասակները
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը' ապրիլի 11-ին, հայտնի կդառնան Հայաստանի թիավարության պատանեական առաջնության հաղթողները:
Մրցումները թիավարության պատանեական հավաքականի առաջին ստուգատեսն է, որի արդյունքում կձեւավորվեն Հայաստանի թիավարության ազգային մարզաձևերի պատանեական հավաքականները: Նրանք այս տարի կմասնակցեն Աշխարհի Պատանեական առաջնություններին, իսկ 2010-ին' Սինգապուրում կայանալիք Պատանեկան Օլիմպիական Խաղերին:
Հայաստանի պատանեկան առաջնությունում հաղթած 2 ուժեղագույն մարզիկները կընդգրկվեն Միջազգային Կանոէի ֆեդերացիայի կողմից ստեղծված "Տաղանդավոր երիտասարդ մարզիկ" ակումբում:
Կանոէի եւ ակադեմիական թիավարության ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ մրցաշարին մասնակցելու են հիմնականում Հրազդանի, Սեւանի, Երեւանի եւ Ապագա գյուղի ներկայացուցիչները: Երեւանից առանձին թիմերով են հանդես գալիս Էրեբունի համայնքի «Վարդավառի այգում» գործող թիավարության խմբակի եւ Երեւանյան լճում ելույթ ունեցող մարզիկները:
Մրցումների գլխավոր մրցավարն է Անդրկովկասում միջազգային կարգի միակ մրցավար Սամսոն Պողոսյանը:
Ֆեդերացիայում հայտնեցին նաեւ, որ մայիսին կայանալու են նաեւ Հայաստանի մեծասահակների առաջնություն, որում հաջողության հասածներն էլ իրավունք կստանան ելույթ ունենալ աշխարհի 2009 թ. առաջնությունում:
Ի դեպ, Հայաստանի թիավարության ֆեդերացիան ստեղծվել է 1995թ.: Այն ղեկավարում է երեք օլիմպիական մարզաձևերի' Բայդարկաներով եւ կանոէներով թիավարություն հարթ ջրերում, Ակադեմիական թիավարություն, Բայդարկաներով եւ կանոէներով թիաոլորասահք: Ֆեդերացիան միջազգային կանոէի ֆեդրացիայի անդամ է 1999 թվ.-ից,իսկ 2001-ից' Միջազգային ակադեմիական թիավարության ֆեդրացիայի անդամ: