Ընդամենը 2 գերծանր քաշային
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղվանից Թբլիսիսում կմասնակցի միջազգային մրցաշարի: Հայաստանի կազմում Վրաստան են մեկնելու 12 մարզիկներ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գրասենյակում «Ա1+»-ին հայտնեցին, որ հավաքականի վերջնական կազմը որոշվել է Երեւանում կայացած Հայաստանի գավաթի խաղարկության արդյունքում:
Երիտասարդների միջեւ կայացած գավաթի խաղարկությունում հատկապես հաջող են հանդես եկել «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչները, որոնք տղաների պայքարում նվաճել են 11 մեդալ:
«Հայաստանի» ներկայացուցիչներից 55 կգ Դավիթ Մկրտչյանը, 84 կգ Հայկ Համբարձումյանը, 100 կգ Գոռ Խորոդյանը եւ 100+ կգ Տիգրան Ալմաստյանը հաղթել են իրենց քաշային կարգերում:
Որքան էլ տարօրինակ է 100+ քաշային կարգում Հայաստանի գավաթի համար պայքարել են ընդամենը 2 մասնակիցներ' Տիգրան Ալմաստյանը եւ Արման Ջաբուրյանը: Պատճառը այն է, որ գերծանր քաշային կարգում Հայաստանում ձյուդոյով զբաղվողների թիվը բավական քիչ է: Ստացվում է, որ գերծանր քաշային կարգում միայն մասնակցելն էլ բավական է մեդալ նվաճելու համար:
Եւս 3 մեդալ «Հայաստանի» սաները արժանացել են աղջիկների պայքարում: Մրցանակային տեղեր են գրավել նաեւ Գյումրիի, Արմավիրի, Արցախի, Վանաձոր, Չարենցավանի եւ Արտաշատի ձյուդոիստները: