Պայքար բրոնզի համար
Աջակցիր «Ա1+»-ին66 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադամ Բատիրովին: Վերջինս կարողացավ դուրս գալ եզրափակիչ, ուստի Արթուր Առաքելյանը դեռ հնարավորություն ունի նվաճել բրոնզե մեդալ: Իսկ Բատիրովը եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարելու է ադրբեջանցի Զելիմխան Հուսեյնովի հետ:
74 կգ քաշային կարգում Սուրեն Մարկոսյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Գելա Սաղիրաշվիլիին: Վրաց ըմբիշը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ եւ Մարկոսյանը զրկվեց նաեւ բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից: Եզրափակիչում հանդիպելու են Չամսուլրավա Չամսուլրավաեւը եւ թուրք Ֆիրաթ Բինիչին:
96 կգ քաշայինների պայքարում Էդգար Ենոքյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Սերգեյ Պերնիկային: Դուրս գալով կիսաեզրափակիչ' Ենոքյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Գեորգի Կոտեւին: Ենոքյանը կպայքարի բրոզնե մեդալի համար: Իսկ Կոտեւը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Խետագ Գազյումովի հետ:
Բրոնզե եւ ոսկե մեդալների համար հանդիպումները կկայանան այսօր երեկոյան: