Մեկնում են Թեհրան
Աջակցիր «Ա1+»-ինԹաեքվանդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները վաղը մեկնում են Թեհրան:
Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայում "Ա1+"-ին հայտնեցին, որ հայ մարզիկները Իրանի մայրաքաղաքում կանցկացնեն ուսումնամարզական հավաք, իսկ ապրիլի 11-13-ը ազգային հավաքականը մասնակցելու են "Արեւածագի 10 օր" ավանդական մրցաշարին: Այն անցկացվելու է 21-րդ անգամ: Մրցաշարին մասնակցելու են 25 երկրների ազգային եւ երիտասարդական հավաքականներ:
Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ երիտասարդական հավաքականը մրցաշարին չի մասնակցելու' վնասվածքների խուսափելու համար. "Բավական լուրջ մրցաշար է եւ որոշեցինք, որ երիտասարդները վնասվածքներից խուսափելու համար ասպարեզ դուրս չգան, քանի որ մայիսին Շվեդիայում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Բայց նրանք Թեհրանում կանցկացնեն ուսումնամարզական հավաք":
Ղահրամանյանը տեղեկացրեց նաեւ, որ երիտասարդական հավաքականի կազմն որոշվել է երեկ ավարտված Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքների հիման վրա: Այստեղ ելույթ են ունեցել Հայաստանի տարբեր մարզվերի տասնյակ մարզիկներ: Առավել հաջող են ելույթ ունեցել Երեւանի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Արցախի ներկայացուցիչները:
Ինչ վերաբերվում է ազգային հավաքականի, ապա այն պարսիկ մասնագետ Ռահիմ Սանլեհիի գլխավորությամբ հանդես կգա մարզական կազմով: Հավաքականում է նաեւ 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը, որը ազգային թիմի մեկ այլ անդամ Արամ Սահակյանի հետ արդեն 2 օր է' Իրանում է:
Նախքան այս'2009 թ. ընթացքում, Երեմյանը 3 հանդիպում է անցկացրել Իրանի բարձրագույն խմբի առաջնությունում եւ տոնել նույնքան հաղթանակ: