Էլինան տղամարդկանց չի զիջում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 2-րդ անգամ իր կարիերայի ընթացքում լրացրել է տղամարդկանց գրոսմայստերի նորմա: Դանիելյանը նախորդ շաբաթ Ստամբուլում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան-պրիի առաջին խաղարկությունում 8 միավորով հանգրվանել էր 2-րդ հորիզոնականում:
Այս արդյունքը թույլ է տվել Էլինային 2-րդ անգամ լրացնել տղամարդկանց գրոսմայստերի նորմա, իսկ 3-րդ անգամ նորմա լրացնելու համար հայ շախմատիստուհում ՖԻԴԵ-ի կողմից կշնորհվի գրոսմայստերի կոչում: Առաջին անգամ գրոսմայստերի նորմա Էլինա Դանիելյանը լրացրել է Հունաստանի Կավալա քաղաքում 2007 թ. կայացած մրցաշարում:
Իսկ կանանց գրոսմայստերի կոչում էլինան ստացել էր վաղուց: Ներկայումս ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Դանիելյանը ընթանում է 16-րդ հորիզոնականում, սակայն հավանական է, որ շուտով հրապարակվելիք նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականի առաջատարն կընդգրկվի աշխարհի 10 լավագույն շախմատիստուհիների ցանկում:
Ի դեպ, օրերս ՖԻԴԵ-ն կանանց գրոսմայստերի կոչում է տվել նաեւ Հայաստանի հավաքականի խաղացող Լիլիթ Գալոյանին, որը այս տարի հաղթել էր Հայաստանի կանանց առաջնությունում: