Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղը կվարի Լյուկ Վիլմեսը

Սպորտ

Մարտի 28-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Էստոնիա հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգի մրցավարական անձնակազմը Լյուկ Վիլմեսի գլխավորությամբ: Թեեւ Վիլմեսը օգոստոսին կդառնա 41 տարեկան, սակայն միջազգային հանդիպումներ վարելու առանձնապես մեծ փորձ չունի եւ համարվում է <«ոչ սկանդալային» մրցավար:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք մրցավեճում Վիլմեսին կօգնեն նրա հայրենակիցներ Անտոնիո դե Կարոլիսը և Մարկո Տրոպեանոն: 4-րդ պաշտոնյան է Աբի Տուսենը:
Վիլմեսը առավել հայտնի է, որպես 4-րդ մրցավար, սակայն մի շարք հանդիպումներում նշանակվել է նաեւ գլխավոր մրցավար: Թեւ Լյուկը ներկայացնում է Լյուքսեմբուրգը, սակայն փոքր հանրապետության հանդիպումները վարելով դժվար է ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավարի կարգավիճակը պահպանել, ուստի Վիլմեսը վարում է հանդիպումներ նաեւ Բելգիայում եւ Ֆրանսիայում:
40-ամյա եվրոպացին ոչ սկանդալային անձնավորություն է եւ նրա վարած հանդիպումները սովորաբար ընթանում են առանց միջադեպերի: Վիլմեսը այն եզակի մրցավարներից է, որը կարողանում է ընդհանուր հայտարարի գալ ֆուտբոլիստների հետ եւ երբեք չի վիճում նրանց հետ: Դա է պատճառը, որ Լյուքսեմբուրգում այս մրցավարին համարում են մեծ հոգեբան:
Միջազգային հանդիպումներ վարել Վիլմեսը սկսել է 2002 թվականից: Սկզբում նրանց վստահում էին պատանեկան հավաքականների հանդիպումներ, հետագայում երիտասարդների, իսկ 2004 թվականից լյուքսեմբուրգցին արդեն վարում է նաեւ մեծահասակաների մասնակցությամբ միջազգային հանդիպումներ: Ազգային հավաքականների մակարդակով Վիլմեսը վարել է 1 հանդիպում: 2007 թ. Հոկտեմբերին նա եղել է «Եվրո-2008»-ի ընտրական Սլովակիա-Սան Մարինո հանդիպման գլխավոր մրցավարը: