A
A
ԲԱ ՄԵԶ ԷԼ Ո՞Վ Է 5 ԴՆԵԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ին
-Դուք վա՞յր եք դնելու ՀՌԱՀ-ի անդամի լիազորությունները, թե շարունակելու եք պաշտոնավարել:
-Առայժմ վերջնական որոշում չեմ ընդունել: Չկա որեւէ բան, որ սահմանափակի հանձնաժողովում իմ լիազորությունները: Ես ինքս եմ որոշում ընդունելու՝ մնա՞լ, թե չմնալ:
-Իսկ ե՞րբ ձեզ առաջարկեցին փոխնախարարի պաշտոնը:
-Հունվարի 13-ին ինձ վարչապետը կանչեց եւ առաջարկեց: Անսպասելի առաջարկ էր:
-Իսկ կոալիցիոն ո՞ր կուսակցությունն եք ներկայացնելու:
-Ես անկուսակցական եմ, դուք գիտեք: Վարչապետը որ կանչեց, ասաց՝ շատ լավ է, որ անկուսակցական ես: Եվ ես, եւ Գագիկ Գյուրջյանը որեւէ կուսակցություն չենք ներկայացնում:
-Իսկ նախարարության ո՞ր ոլորտն եք համակարգելու:
-Առայժմ պարզ չէ: Ենթադրում եմ, որ Կարեն Արիստակեսյանի ոլորտն է լինելու, մշակութային դաշտը: