Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ԿՆՎԱԳԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Մշակույթ

Նոյեմբերի 25-ին, Ստամբուլի MIAM դահլիճում կկայանա «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի համերգը:

Ելույթը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Օրիոն» փրըդաքշնի եւ «Կոմիտաս» քառյակի համագործակցության շնորհիվ:

Որպես փոխայցի մի մաս` թուրք ջութակահար Ջիհաթ Ասկին ելույթ կունենա Երեւանում. դեկտեմբերի 9-ին:

Ստամբուլում Էդուարդ Թադեւոսյանը հանդես կգա եվրոպական եւ հայ երգահաննների ստեղծագործություններով: