ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն երրորդ տարին է` հայ երեխաները, ինչպես 12 երկրների իրենց հասակակիցները, կռունկներ եւ լապտերներ են ուղարկում Ճապոնիա` 1945թ. Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:
«Խաղաղության լապտերներ» հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվեց օրիգամիի յուրատեսակ հավաքածու, որտեղ ներկայացված էին ճապոնական ավանդական եւ նրբագեղ արվեստի նմուշներ` չորացած թիթեռներ, կռունկներ եւ լապտերներ: Դրանք պատրաստել էին Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի 7-16 տարեկան սաները:
Այսպիսի մտահաղացում առաջացել է այն ժամանակ, երբ կենտրոնի սաները ծանոթացել են փոքրիկ ճապոնուհի Սադակո Սաասակիի ողբերգական պատմությանը: Սադակոն 6 տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել ատոմային հարձակումը: Նա տառապել է լեյկիմիայով: Աղջիկը հավատացել է,որ եթե կարողանա 1000 թղթե կռունկ պատրաստել, ապա կբուժվի: Բայց 12 տարեկան հասակում, երբ նա պատրաստել էր իր 600-րդ կռունկը, հրաժեշտ է տվել կյանքին: Հայ երեխաներն էլ որոշել են իրականություն դարձնել նրա անավարտը երազը` պատրաստելով 1000 կռունկ: