ՄԵՐԺԵՑԻՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի երկու հրամանագրերի: Դրանցից մեկով Ջհանգիրյանն ազատվել էլ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, մյուսով` զրկվել իր դասային աստիճանից:
Դատական նիստը դատավորը նշանակել էր առավոտյան 9.30-ին եւ հնարավոր չեղավ այդ ժամին ապահովել մեկուսարանում գտնվող հայցվոր Ջյանգիրյանի մասնակցությունը նիստին: Այդ ժամին, առանց մեկուսարանի ղեկավարության թույլտվության հնարավոր չէր նրան բերել դատարան:
Դատավորը շատ արագ ընթերցեց հայցի մերժումը` նշելով, որ դատական նիստն ընթացել է Գագիկ Ջհանգիրյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ:
Նկատենք, որ վերջինս ոչ մի նիստի չի մասնակցել, այլ ներկայացրել էր միայն գրավոր պատասխան հայցադիմումին, ինչին Ջհանգիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը բավականին հիմնավոր կերպով առարկեց: