A
A
«ԱՐԵՎԻԿԸ» ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ին«Արեւիկցիներն» այս գիշեր վերադարձել են Երեւան:
«Արեւիկ» մանկապատանեկան համույթը «Երազանք» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը դեկտեմբերի 8-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած «Մանկական Եւվրատեսիլ 2007» երգի միջազգային մրցույթում: Դրան մասնակցում էին 17 երկրներ:
Մրցույթի հաղթողին` Բելառուսին, Հայաստանը զիջեց ընդամենը մեկ միավորով:
Հայաստանի ներկայացուցիչները առավելագույն 12 միավոր ստացան Վրաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից ու Ուկրաինայից: