Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրինյանն ընտրվեց, Փաշինյանը պետք է հաստատի

Քաղաքականություն
1-19

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին: Հանձնաժողվը ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ Որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:

Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

«Ա1+»-ը շնորհավորում է Արա Շիրինյանին հաղթող  ճանաչվելու առիթով։

 
 Արա Շիրինյանի կենսագրությունը Ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երեւանում: Սովորել է Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:  1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր: 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: 2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար: Արա Շիրինյանը «Քաղացիական Պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր: