Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը երաշխավորեց, օպերայի աշխատակիցները բավարարված են (տեսանյութ)

Հասարակություն
yJWqcjvLNGA

Վարչապետը երաշխավորել է, որ օպերային թատրոնի նոր տնօրեն դրսից չեն բերելու, տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: Իսկ Կոնստանտին Օրբելյանին սատարած թիմը առայժմ հնարավորինս արագ գրավոր ներկայացնելու է մշակույթի նախարարության բերված փաստարկների դեմ իր հակափաստարկները: Այս մասին հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո:  «Պարոն վարչապետն ասաց, եթե պարզվի, որ մշակույթի նախարարության կողմից իրեն ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողն անմիջապես կպատժվի»: