Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերային թատրոնի տնօրենի անունը կհայտարարվի ապրիլի մեկին. Նազենի Ղարիբյան (տեսանյութ)

Մշակույթ

«Ինչու՞ են քանդում մեր թատրոնը, որը ծաղկման շրջանում է, պատասխանեք տիկին Ղարիբյան»,-հարցնում էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները  անսպասելի  այցով թատրոն եկած ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: «Այն, որ Կոնստանտին Օրբելյանը ազատվել է տնօրենի պաշտոնից օրենքի պահանջն է, երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել օրենքն արգելում է»,- ասաց տիկին Ղարիբյանը: «Ուրեմն վերանայեք օրենքը,- նրան հակադարձեցին թատրոնի արտիստները:- 18 տավա ընթացքում չի արվել այն, ինչ մեկուկես տարվա ընթացքում արեց Օրբելյանը»: Նազենի Ղարիբյանին հարցերը շատ էին, օրինակ՝ ինչո՞ւ է թույլ տալիս, որ այս  գործընթացը սկսած, նախկին նախարար Լիլիթ Մակունցը նրա ձեռքով աշխատանքից ազատի  Օրբելյանին, ով մեծ գնահատանքի է արժանացած ողջ աշխարհում: «Թող մենք, ինչպես «Մեծ Թատրոնը» ունենանք առանձնահատուկ կարգավիճակ ու ուղիղ պատկանենք կառավարությանը և ունենանք գեղարվեստական տնօրեն:Կամ հանենք գեղարվեստական ղեկավարի հաստիքը, թող մնա միայն տնօրեն, որն էլ փաստացի կղեկավարի թատրոնը:Ասում եք՝ իրավիճակ է փոխվել, այս դեպքում, ինչո՞ւ չեք հարգում կոլեկտիվի կարծիքը»,-  վրդովմունք էին հայտնում արտիստները։: «Ես անում եմ ընդամենը այն, ինչ պարտավոր եմ անել ըստ օրենքի: Թող կատավարությունը վերանայի օրենքն ու տնօրեն նշանակի Օրբելյանին»,- պատասխանեց տիկին Ղարիբյանը: Բայց  նաեւ հայտնեց, որ նոր տնօրենը արդեն նշանակված է, ում անունը կհայտարարվի ապրիլի մեկին: Չնայած այս այցին՝  վաղը ժամը 16-ին կոլեկտիվը ակցիա կանցկացնի՝ պահանջելով չեղյալ հայտարարել Կոնստանտին Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման հրամանը։   Ի դեպ, որպես օպերայի տնօրենի թեկնածուներ շրջանառվում են  հանդիսավար Արմեն Սարգսյանի/ թամադա Արմեն /  եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի անունները։ Բայց ենթադրվում է՝  ապրիլի 1-ին ուրիշ անուն կհրապարակվի։ Նա, ում անունը հրապարակվելու է, նշանակվել է վեց ամսով։  Մանրամասները՝ տեսանյութում