Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվեց «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
Vano1.jpgd_

Այս պահին  «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն է: Հեղինակը Վասակ Դարբինյանն է, իսկ  գիրքը՝ գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին է։ Ըստ Վասակ Դարբինյանի՝  գրքի գլխավոր հերոսի շուրջ հյուսված պատմությունները, նրա կերպարի բացահայտումները յուրօրինակ միջոց են՝ ներկայացնելու վերջին տասնամյակների հայ իրականությունը, Հայաստանի գրական ու քաղաքական մթնոլորտը, ինչպես նաեւ  երկու հասարակարգերի բախումը և որպես այդ բախման հետևանք՝ բարոյական և հոգեբանական ավերածությունները, այս ամենն իր ճակատագիրը համարող անհատի կյանքը՝ անսպասելի ու աներևակայելի շրջադարձերով:  Հանդիպմանը ներկա Աշոտ Բլեյանն, ի դեպ, նկատեց, որ դժվար էր պատկերացնել, որ Վանո Սիրադեղյանը մի օր կլինի այսքան անպաշտպան։