Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկվել է

Մշակույթ
Ստաս-Միքայլով

Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: Այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում: Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել: Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ներկայանար «Ես և Դու» խորագիրը կրող համերգով: Նա երևանյան համերգին պետք է կատարեր սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր: