Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է նշանակում հայ զինվորը դառնա դասալիք. ազատամարտիկ

Հասարակություն

«Ազատամարտիկների դաշինք» միության նախագահ Գագիկ Մելքոնյանը Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքերը համարում է շատ վտանգավոր: Մեղրիի զորամասում օրեր առաջ զինծառայողները ինքնակամ լքել են զորամասը՝ հայտնելով իրենց բողոքը այն բանի համար, որ իրենց ծառայակիցը ցանկացել է լքել վաշտը, սակայն նրանց արգելել են: Նրա կարծիքով` այս դեպքը կարող է ալիքի նման տարածվել այլ զորամասերում և դրա համար բոլորը պետք է խստագույն պատժվեն: «Բանակի ստեղծման օրվանից սա առաջին դեպքն է: Ի՞նչ է նշանակում, հայ զինվորը դառնա դասալիք: Նմանատիպ դեպքերը սկսվել են 2000-ական թվականներից, երբ մեր երկրի իշխանությունները գողական աշխարհին տեղ տվեցին, այդ ժամանակվանից այդ հեղինակությունները սկսեցին բանակում, իրենց գործողությունները կատարել՝ այս դասալքությունն էլ դրա արդյունքն է: Կան զորամասերում հեղինակություններ, զինվորական ոստիկանությունը ունի իրենց աշխատակիցները, որոնք զինվորներին վերբովկա են անում, երբ զինվորները հայտնաբերում են,  որ իրենք ռազմական ոստիկանության հետ աշխատում են կամ ինքնասպան են լինում կամ էլ իրենց սպանում են: Դրա համար ոստիկանություւնը և  դատախազությունը պետք է աշխատանք տանի, որ նման դեպքերը վերանան»,-ասաց նա։  Մանրամասները՝  տեսանյութում