A
A
Փաշինյանին դիմավորեցին Վիեննայում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վիեննա: Ավստրիայի Հանրապետություն մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: