Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց թատրոնի, առանց մշակույթի շատ դժվար է ապրելը» (տեսանյութ)

Մշակույթ

Թատրոնի միջազգային օրվա առիթով ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում անցկացվեց տոնական հանդիսություն: «Առանց թատրոնի, առանց մշակույթի շատ դժվար է ապրելը: Թատրոնը աշխարհի փոքր մոդելն է, և ինչպիսի գեղեցկությամբ Աստված ստեղծել է այս աշխարհը, այս փոքր մոդելն էլ նույն գեղեցկությամբ, նույն սիրով պետք է ներկայանա, որպեսզի վաղվա օրը դառնա ավելի գեղեցիկ ու լուսավոր»,- շնորհավորանքի իր խոսքում ասաց Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Թատերարվեստի մի շարք գործիչներ պարգևատրվեցին Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով ու պատվոգրերով: Մանրամասն՝ տեսանյութում