Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթ  տալու, ղեկին ծխել-չծխելու, սիգնալ տալու-չտալու, փողոցում ճռիկներ անել-չանելու կուլտուրան կարևոր է. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
0eb805ylsp4

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին հետաքրքրեց՝ ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել հերթ կանգնելու մշակույթը արմատավորելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, ընդգծեց, որ հրահանգ է տրվել՝ քաղաքացիներին հերթագրող ապարատներ տեղադրել: «Օրինակ՝ մեր բանկային համակարգում մենք տեսնում ենք այսպիսի իրավիճակ. երբ որ քաղաքացին գնացել է  իր տան հեռախոսի վարձը վճարելու, գնում ասում է՝ սա իմ հեռախոսի համարն է, հաջորդը՝ կնոջս, երեխայի հեռախոսի համարն է: 3 հոգի այս կողմից են կանգնած, 3-ն էլ այն և ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում, իբր հերթ են կանգնում: Հրահանգված է, որ այսպիսի բաները բացառվեն, որովհետև դա անվտանգության նշան է: Քրեակատարողական հիմնարկում գտնվելու բերումով գիտեմ, որ շատ դեպքերում սա նաև  հանցագործության նախապատրաստման, ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում, որովհետև մեկը գալիս է այնտեղ կանգնում իբր հերթ է պահում ու տեսնում է՝ ով գրպանից ինչքան փող հանեց, ինչքան փող ստացավ, հետո զանգում է, հետո դրսում սպասում են, հետևից տուն են գնում և այդպես շարունակ»: Կառավարությունը հերթ տալու, ղեկին ծխել-չծխելու, սիգնալ տալու-չտալու, փողոցում ճռիկներ անել-չանելու կուլտուրան կարևոր է համարում: «Մեր քաղաքական խնդիրը դա է, որ ամեն քաղաքացի պիտի իմանա, որ ուրիշի քաղաքացու նկատմամբ պետք է ունենա հարգալից վերաբերմունք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: