Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանիայի խորհրդարանը ինքը կղեկավարի բրեքզիթի գործընթացը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
BB3E22AC-2094-429C-959E-05AE3EFAF700_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Բրիտանիայի խորհրդարանում անցած քվեարկությունը զրկեց երկրի վարչապետ Թերեզա Մեյին Եվրամիությունից դուրս գալու բանակցություններ վարելու իրավունքից: Գործընթացի ամբողջ պատասխանատվոթյունն իր վրա ստանձնեց խորհրդարանը: Հատկանշական է, որ խորհրդարանականներին միացան Մեյի կառավարության երեք նախարարներ, ովքեր քվեարկելուց առաջ հրաժարական տվեցին: Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը քվեարկության արդյունքներից գոհ է. նրա խոսքով, վարչապետը խոչընդոտում էր բանակցությունների ընթացքը. «Անհեթեթ է մեղադրել խորհրդարանին ժողովրդավար գործընթացին միջամտելու մեջ: Խորհրդարանն անում է ժողովրդավարությամբ ամրագրված իր դերը՝ ապահովելով կառավարության պատասխանատվությունը»: Վարչապետ Մեյն իր կողմից նշում է, որ անկախ ճանապարհից, անհրաժեշտ է ապահովել Բրիտանիայի քաղաքացիների պահանջը՝ դուրս գալ Եվրամիությունից. «Բրեքզիթի երաշխիքներից մեկն այն կլիներ, որ մենք երաշխավորեինք, որ մայիսի 22-ին դուրս ենք գալու Եվրամիությունից»: Բրիտանիայում 2016-ին անցած հանրաքվեի ընթացքում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել էր Բրեքզիթի՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին, սակայն, խորհրդարանականներից շատերը հավատացած են, որ հնարավոր է՝ մեծամասնության կարծիքը փոխվել է այս տարիների ընթացքում: Այժմ խոսքը գնում է այսպես կոչված «մեղմ» Բրեքզիթի մասին, որի արդյունքում Բրիտանիան, դուրս գալով ԵՄ-ից, այնուամենայնիվ սերտ կապեր կպահպանի կազմակերպության հետ: Որոշ ուժեր սակայն առաջարկում են ընթանրապես մոռանալ հանրաքվեի արդյունքների մասին եւ մնալ Եվրամիության անդամ: