Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Թորոսյանի արձագանքը (տեսանյութ)

Պաշտոնական
arsen-torosyan

«Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։ Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Իմ առաջին հրամանով՝ պետպատվերի շրջանակներում անվճար կազմակերպվել է նրա ոտքի վիրահատությունը։   Ուզում եմ հայտնել նաև, որ վերջինիս սուր լեյկոզ հիվանդությունը որևէ կապ չունի հեղափոխության և տրավմայի հետ՝ չնայած, որ այդ հարցով ևս զբաղվել և զբաղվում ենք։   Մարտի 15-ին ստորագրածս հրամանով նրա համար կազմակերպվել է առողջական վիճակի գնահատման մասնագիտական կոնսիլիում։   Վերջին օրերին 24-ժամյա կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ՝ մոտ երեք հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ կախված տարբեր հանգամանքներից՝ չեն մնացել։   Այժմ Զավեն Գրիիգորյանը գտնվում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ցուցաբերվում՝ տնօրեն Սամվել Դանիելյանի անմիջական վերահսկողությամբ։   Իհարկե շինարարական պայմանագրերի մասով առողջապահության նախարարությունը որևէ բան անել չի կարող, բայց ինչ վերաբերվում է առողջությանը՝ մինչ այս պահը արել ենք ամեն հնարավոր բան»։