Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը պիտի քրեական հետապնդման չենթարկվեր. Պաշտպան

Քաղաքականություն
hovhannes-nkar

«Պնդում ենք, որ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդման իրականացումը կատարվել է օրենքի կոպիտ խախտմամբ, ինչի արդյունքում ոտնահարվել է վստահորդիս՝ Կոնվենցիայով 5-րդ և Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը և հատկապես որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ Սահմանադրության 142-րդ նախատեսված նախագահի անձեռնմխելիության իրավունքը»,- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի նիստին նշեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Հակառակ սրան,  դատախազը նշեց, որ պաշտպանի կողմից ներկայացված անձեռնմխելիության հետ կապված  փաստարկները հիմնավորված չեն և ենթակա են մերժման: Իսկ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ասաց. «Մինչև Վերաքննիչ դատարանի ակտի բեկանումը Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պիտի հանվեր: Այսինքն՝  ինքը պիտի քրեական հետապնդման չենթարկվեր»:  Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանդրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Մանրամասն՝ տեսանյութում: