Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ հավաքին Սուրեն Պապիկյանը խոսել է զարգացման ծրագրերից

Պաշտոնական
B81I4213

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված քաղաքականության հիմնահարցերը, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համակարգային միջոցառումները: