Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ԳԱԱ-ում հիշեցրեց. «Հայաստանը եղել է Սովետական միության սիլիկոնե հովիտը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arp

Արդեն հայտնել էինք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին։ Վարչապետը ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ Հայաստանը գիտական պոտենցիալ ունի։ «Հայաստանը եղել է Սովետական միության սիլիկոնե հովիտը»։ Վարչապետի այս խոսքերին հաջորդեց դահլիճի ծափահարությունները: Թե ինչո՞ւ էր Խորհրդային միությունում գիտությունը հզոր, վարչապետն իր տեսակետն ունի։ «Պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ էին ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ էր ուզում պետությունից և հանրությունից։ Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից։ Ըստ նրա՝ շատ է խոսվում այն մասին, որ ֆինանսները բավարար չեն։ «Կառավարությունում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի։ Պետք է խոսել, ոչ թե նրա մասին, ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ, թե մենք ինչ խնդիր ենք լուծում»։ Վարչապետը վստահեցնում է՝ եթե ցանկություններն ու անելիքները հստակ լինեն, փող կգտնվի։ Ըստ վարչապետի՝ ժամանակակից աշխարհում կրթությունը անհնար է պատկերացնել առանց հետազոտական, այսինքն գիտական բաղադրիչի։ Հայաստանում գիտական համակարգը կտրված է բուհականից։ «Մենք փորձելու ենք հնարավորինս շատ և արդյունավետ ինտեգրել գիտական ուղղությունը կրթականին։ Մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է պատվիրակենք բուհական և գիտական այն համակարգերին, որը հնարավորություն կտա գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ։ Նույն հնարավորությունը կտա նաև ուսանողներին, նրանց համար կստեղծի ոչ միայն տեսական գիտելիքները փորձել կիրառել գործնականում»։