Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի դեմ կխաղա կարմիր մարզաշապիկով

Սպորտ
a1armenia-finlandia-1

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ֆինլանդիայի հանդիպումից առաջ տեղի է ունեցել նախախաղային խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, խորհրդակցության ժամանակ հաստատվել են այսօրվա հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր, իսկ Ֆինլանդիան սպիտակ գույնով: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը միաժամանակ ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակը: