Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տարան

Սպորտ
a1chess-evropa-1-1

Սկոպյեում շարունակվող Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունում տեղի ունեցավ 7-րդ տուրը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը ընթացիկ խաղում հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Կովալեւին եւ վաստակեց 5,5 միավոր: Նա այժմ ընդամենը կես միավորով է հետ մնում առաջնության առաջատար քառյակից: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Վադիմ Զվյագինցեւի հետ:   Առաջատարներին մեկ միավոր է զիջում մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը, որն այս տուրում պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Լոմասովին եւ վաստակեց 5 միավոր: Նա այսօր կխաղա բելառուսցի Սերգեյ Ազարովի հետ: Մեր շախմատիստներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը յոթ հնարավորից վաստակել են 4,5 միավոր եւ գտնվում են առաջատարներին հետապնդողների երրորդ խմբում: Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: