Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն, մերկասառույց ու մառախուղ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Կարևոր լուրեր Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային եւ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում եւ Քաջարան քաղաքներում, Գորիս, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա եւ Սեւան-Մարտունի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:   Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաեւ մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։  m